15 տարի. արցունքոտ աչքերով հոբելյան

08.12.2020, 10:00
Արդեն 15 տարի է` ԱՄԻ «Նովոստի–Արմենիան» գործում է հայկական մեդիադաշտում. ներկայացնում ենք կարևորագույն իրադարձությունները, լուսաբանում ամենահրատապ թեմաները, ցուցադրում ամենաակտուալ սյուժեները
15 տարի. արցունքոտ աչքերով հոբելյան
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդեն 15 տարի է` ԱՄԻ «Նովոստի–Արմենիան» գործում է հայկական մեդիադաշտում. ներկայացնում ենք կարևորագույն իրադարձությունները, լուսաբանում ամենահրատապ թեմաները, ցուցադրում ամենաակտուալ սյուժեները։

Շատ դժվար է խոսել գործակալության հոբելյանի մասին, երբ շուրջբոլորը ողբերգություն է...և ոչ միայն համավարակի պատճառով, որը խլել է մոտ 3 հազար մեր հայրենակիցների կյանքը։

Պարզապես անհնար է խոսել գործակալության 15–ամյա ստեղծագործական ճանապարհի մասին, երբ երկիրը սգում է իր հազարավոր որդիների մահն ու մտահոգվում հարյուրավոր անհետ կորածների համար։ Ուրախ շնորհավորանքների փոխարեն հնչում է ռեքվիեմ։ Սակայն որքան էլ դժվար հնչի այս արտահայտությունը, բայց «Կյանքը շարունակվում է»։ Եվ պետք է շարունակել ապրել` երկիրը շենացնելու և մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար։ Եվ հիշել, հիշել անխտիր բոլորին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր Հայրենիքը պաշտպանելու համար։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի խմբագրություն