424.04
4.13
401.82
+3
Եղանակը Երևանում
Հայ

14 մլն եվրո. հրապարակվել են աշխարհի ամենաթանկարժեք տոնածառի լուսանկարները (ՖՈՏՈ)

16:25
01 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամենայն հավանականությամբ, սա աշխարհի ամենաթանկարժեք տոնածառն է. բրիտանացի նկարչուհի Դեբբի Ուինգհեմը (Debbie Wingham) ձեռքով 500 շքեղ զարդ է պատրաստել 5,8-մետրանոց տոնածառի համար, որը տեղադրված է իսպանական Մարբելյա քաղաքի Kempinski Bahia հինգաստղանի հուրանոցում։ Նկարչուհու խոսքով, նա սկզբում խուճապի է մատնվել` գիտակցելով ծառի չափերը։ Այն տեղադրելու համար նույնիսկ վերամբարձ կռունկ են օգտագործել։ Սակայն Ուինգհեմը հաջողությամբ կատարել է աշխատանքը և նշել, որ իր զարդարած եղևնին կգերազանցի աշխարհի ամենաթանկարժեք տոնածառի նախորդ ռեկորդը, հաղորդում է nat-geo.ru–ն։

Այս ստեղծագործության վրա նկարչուհին ծախսել է մոտ մեկ ամիս։ Նա օգտագործել է վինտաժային կաշի, ջրաքիսի մորթի և Bvlgari-ի, Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և Chanel-ի թանկարժեք զարդեր։ Տոնածառի վրա նույնիսկ ջայլամի և էմուի ձվեր են կախել։ Ձվերը պատել են ոսկե նրբաթերթերով և ադամանդի փշրանքով։  

Բացի շքեղ զարդարված ձվերից, եղևնու վրա փայլում են 3 հազար Swarovski քարեր , շափյուղաներով և ադամանդներով պատված Մարդուկ-ջարդուկի արձանիկներ, ինչպես նաև Cartier-ով զարդարված տոնածառի գնդեր։ Ծառի ճյուղերից նաև կախված են երեք կարատանոց վարդագուն ադամանդ, որը գնահատվում է 2,4 մլն եվրո, օվալաձև կարմիր ալմաստ` մոտ 5 մլն եվրո, ինը երեք կարատանոց սև ադամանդ, որոնց գինը մոտավորապես 532 500 եվրո է։ Սուրբծննդյան եղևնին շուրջօրյա հսկվում է, և դա զարմանալի չէ, քանի որ նրա արժողությունը 14,18 մլն եվրո է։ 

2010 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված նախորդ ռեկորդը պատկանում է Աբու Դաբիի(ՄԱԷ) Emirates Palace հյուրանոցի եղևնուն, որը գնահատվում էր 11 026 (9,94  եվրո)։ Ծառի վրա կար 181 զարդ, իսկ բարձրությամբ այն երկու անգամ գերազանցում էր հնարավոր ռեկորդակրին` 13,1 մետր։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները