Հաքերները YouTube-ից ջնջել են Despacito մեգա–հիթի տեսահոլովակը (ՖՈՏՈ)

10.04.2018, 17:29
Հաքերները YouTube-ից ջնջել են Despacito մեգա–հիթի տեսահոլովակը:
Հաքերները YouTube-ից ջնջել են Despacito մեգա–հիթի տեսահոլովակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Prosox and Kuroiʼsh կոչվող հաքերային խմբավորումը կոտրել է Vevo երաժշտական ալիքների խումբը YouTube-ում:

Մասնավորապես, նրանք հրապարակել են սեփական տեսանյութը պուերտոռիկացի կատարողներ Լուիս Ֆոնսի ու Դեդդի Յանկիի Despacito երգի տեսահոլովակի փոխարեն, որն ամենադիտված է YouTube-ի պատմության ընթացքում, գրում է Meduza–ն։

 - рис.1

Հաքերները հրապարակել են «Թղթե տնակ» (La casa de papel) իսպանական սերիալի կադրերից մեկը։ Տեսանյութի նկարագրության մեջ գրված է «Ազատեք Պաղեստինը»: Ավելի քան 5 մլրդ դիտում ունեցող Despacito-ի երգի տեսահոլովակը ջնջվել է YouTube-ից հաքերային գրոհից հետո:

Բացի այդ, հաքերային հարձակման հետևանքով փոխվել են այլ կատարողների հայտնի տեսահոլովակների անվանումներն ու այլ տվյալներ: Այդ կատարողների թվում են Շակիրան, Թեյլոր Սվիֆթը, Սելենա Գոմեսը, Դրեյքը: Բոլոր այդ տեսահոլովակները հրապարակվել են Vevo-ում:

YouTube-ի ու Vevo ալիքի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, YouTube-ի վրա կազմակերպված հաքերային գրոհի ենթադրյալ մասնակիցներից մեկը Twitter–ում գրել է, որ արել է դա հաճույքի համար: «Ես պարզապես օգտագործել եմ սկրիփթը, որը փոխում է երաժշտական տեսահոլովակների անվանումները: Մի դատեք ինձ, ես սիրում եմ YouTube-ը», - գրել է նա:

VEVO տեսահոսթինգը երեք խոշոր երաժշտական ընկերությունների՝ Sony–ի, Warner–ի և Universal–ի համատեղ նախագիծն է: Այն գործարկվել է 2009 թ.-ի դեկտեմբերին:-0-