Ութ հայտնիներ, որոնք հաղթահարել են քաղցկեղը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ուռուցքի դեմ պայքարում հաղթելը ոգեշնչում է հիվանդ մարդկանց, իսկ առողջներին` խթանում լրացուցիչ հետազոտվելու
Ներկայացնում ենք հայտնի մարդկանց, որոնք հաղթահարել են քաղցկեղը, ովքե՞ր են նրանք և ի՞նչ են խորհուրդ տալիս:
«Աստղային» հիվանդություններ կամ ինչպե՞ս հաղթել «մարդասպանին»
Յուրաքանչյուր տարի չարորակ հիվանդությունները միլիոնավոր մարդկանց կյանք են խլում: Ուռուցքներ առաջանում են թե երիտասարդների, թե տարեցների մոտ, դրանք չեն ընտրում ռասա և հավասար հաճախականությամբ ախտահարում են ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին, գրում է medkrug.ru–ն։
Իհարկե, ճանաչված մարդկանց հնարավորությունները գերազանցում են սովորական մարդկանց հնարավորությունները. նրանք ունեն անձնական բժիշկներ, ժամեր շարունակ հերթ չեն կանգնում, նրանց հասանելի են ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժիչ միջամտությունները, ամենաորակյալ դեղորայքը, սակայն բազմաթիվ հայտնի մարդիկ ոչ միայն հիվանդության հաղթահարման օրինակ են, այլ նաև` հիվանդությունից հետո ակտիվ և հետաքրքիր կյանք վերադառնալու:
Եվ այսպես...
Մայքլ Դուգլաս
Դերասանը, ով մեզ հայտնի է «Հիմնական բնազդ» ֆիլմում մարմնավորած խուզարկուի և մի շարք այլ ոչ պակաս վառ դերերով, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր վիրահատվել, ճառագայթում և քիմիաթերապիա անցնել: 2010 թ.-ի օգոստոսի 16-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Դուգլասը կոկորդի քաղցկեղ ուներ: 2011 թ.-ի հունվարի 11-ին տված հարցազրույցում նա ասաց, որ ուռուցքն անհետացել է, սակայն հիվանդությունը և ագրեսիվ բուժումը հանգեցրել էին 14,5 կգ քաշի կորստի: Նա նշեց, որ ստիպված կլինի անընդհատ գտնվել բժիշկների հսկողության տակ առաջիկա 2-3 տարիների ընթացքում հիվանդության կրկնության հավանականության պատճառով: Եվ միայն 2013 թ.-ին Դուգլասը խոստովանեց, որ լեզվի քաղցկեղ ուներ, սակայն բժիշկների խորհրդով թաքցրել էր ախտորոշումը, քանի որ լեզվի քաղցկեղը վատագույն կանխատեսումներն ունի և կարող էր ազդել նրա հանրաճանաչության վրա:

Ինչպես և շատ աստղեր, «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում Միրանդային մարմնավորած դերասանուհին նախընտրեց չհրապարակել իր ախտորոշումը մինչ բուժման ավարտը: 2006 թ.-ին նրա մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ: Նա վիրահատվել էր և ճառագայթման կուրս անցնել: Fox News-ի տեղեկություններով, դերասանուհու մայրը ևս տառապել է այդ հիվանդությամբ, և Սինտիան գիտեր, որ իր մոտ ևս մեծ է կրծքի քաղցկեղ ունենալու հավանականությունը: Նրա խոսքով, մոր հիվանդությունն իրեն ավելի տեղեկացված է դարձրել և թույլ է տվել ժամանակին հայտնաբերել ուռուցքը:
Շերոն Օսբորն

2002 թ.-ին Օզզի Օսբորնի կնոջ մոտ ախտորոշել էին հաստ աղու քաղցկեղ: Ուռուցքը ախտահարել էր շրջակա ավշահանգույցները, և բժիշկները հաջող հանգուցալուծման ընդամենը 40 տոկոս էին տալիս: Հիվանդության դեմ պայքարի բոլոր փուլերը ներկայացվել են «Օսբորնների ընտանիքը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: 2004 թ.-ին Շերոնը գործարկել է աղիների քաղցկեղող տառապողների օգնության նախագիծ (Sharon Osbourne Colon Cancer Program):
2012 թ.-ին Շերոն Օսբորնը, ինչպես և Անջելինա Ջոլին, ենթարկվեց կրծքագեղձերի մաստեկտոմիայի (կրծքերի հեռացում) կրծքի քաղցկեղով հիվանդանալու բարձր ռիսկի պատճառով:

Հերթական կանխարգելիչ բուժզննման ժամանակ աշխարհահռչակ դերասանի մոտ ախտորոշվեց շագանակագեղձի քաղցկեղ: Դե Նիրոն թաքցնում էր իր բուժման մանրամասները: Դերասանի` սեփական առողջության հանդեպ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ուռուցքը հայտնաբերվել էր հիվանդության վաղ շրջանում: Այժմ Դե Նիրոյի մոտ չկան հիվանդության զարգացման ախտանիշներ: Նրա պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր են կանոնավոր ստուգումներն ու քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելը։
Լենս Արմսթրոնգ

1996 թ.-ին աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մոտ ախտորոշեցին ամորձիների քաղցկեղ: Հիվանդության այս տեսակը շատ հաճախ է հանդիպում հեծանվորդների մոտ, և մարզիկները ու նրանց բժիշկները սովորաբար չափազանց ուշադիր են հիվանդությանը բնորոշ ցանկացած ախտանիշների դեպքում: Սակայն Լենսի մոտ հիվանդությունը չսահմանափակվեց ամորձիներով, այլ ախտահարեց նաև թոքերը և ուղեղը:
Չնայած այս ամենին, նա հաղթահարեց հիվանդությունը, և արդեն 1998 թ.-ին վերադարձավ պրոֆեսիոնալ սպորտ և դարձավ աշխարհահռչակ Տուր դը Ֆրանս մրցավազքի յոթակի մրցանակակիր: Սակայն 2012 թ.-ին նրա արյան մեր դոպինգի հայտնաբերումից հետո, 1998 թ.-ից ի վեր նրա բոլոր արդյունքները չեղյալ համարվեցին: 1997 թ.-ին Արմսթրոնգը ԱՄՆ-ում հիմնեց հիմնադրամ, որն աջակցում է ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց։
Քայլի Մինոուգ
Հանրաճանաչ ավստրալացի երգչուհու մոտ 2005 թ.-ին ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ: Քայլին չէր կարողանում հավատալ բժիշկներին, քանի որ այն ժամանակ նա ընդամենը 37 տարեկան էր: Սակայն ուռուցքը կար և հայտնաբերվել էր վաղ շրջանում։ Երգչուհին ստիպված եղավ վիրահատվել և քիմիոթերապիայի կուրս անցնել: Հետագայում նա վերադարձավ իր ելույթներին և սովորական կենսակերպին: Այս պահի դրությամբ, 10 տարի անց, նրա մոտ հիվանդության ռեցիդիվ չի նկատվում: Շատ հայտնի մարդկանց պես նա ևս ստեղծել է հիմնադրամ, որն աջակցում է ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց: Բացի այդ, նրա օրինակը ոգեշնչեց բազմաթիվ կանանց ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և հետազոտվել, ինչը թույլ տվեց փրկել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կյանքեր:

2008 թ.-ին բժիշկները ուշադրություն դարձրեցին դերասանի աջ աչքի անկյունում գտնվող կասկածելի խալին, որն ինչպես պարզվեց մելանոմա էր: ՄակԳրեգորը նշել է, որ ախտորոշումից հետո սարսափած էր և ոչ մի բանի վրա չէր կարողանում կենտրոնանալ: Բարեբախտաբար, ուռուցքը հայտնաբերվել էր վաղ շրջանում, և խալը հեռացվեց վիրահատական միջամտության շնորհիվ: Դերասանը զգուշացնում է գունատ մաշկ ունեցող բոլոր մարդկանց, որ կարևոր է սահմանափակել արևի տակ գտնվելու ժամանակահատվածը` նրա ուղին չկրկնելու համար:
Շերիլ Քրոու

Հանրաճանաչ երգչուհու մոտ 2006 թ.–ին ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, ինչը ստիպեց, որպեսզի երգչուհին վերաիմաստավորի իր ողջ կյանքը։ Ապաքինվելուց հետո նա տեղափոխվեց Նեշվիլի սահմաններից դուրս գտնվող ամառանոց և երկու տղա որդեգրեց:
Ուռուցքը ոչ մի կերպ չէր արտահայտվում և հայտնաբերվել էր պլանային մամոգրաֆիայի ժամանակ: Շերիլը կոչ է անում բոլոր կանանց չհրաժարվել հետազոտման այդ մեթոդից: Երգչուհին վիրահատվել է և ճառագայթման կուրս անցել:–0–