530.17
7.45
476.34
+18
Եղանակը Երևանում
Հայ

Թոփ մոդելները գրոհում են Հայաստանը. երկրում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» միջազգային գեղեցկության մրցույթը (ՖՈՏՈ)

15:59
15 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող: Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել է բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն և ընտրվել են 30 գեղեցկուհիներ, ովքեր և կժամանեն մեր երկիր: Հայաստանը, որպես հյուրընկալող և կազմակերպիչ կողմ, կներկայացնեն 3 մոդելներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:

Ինչպես հայտնում են մրցույթի կազմակերպիչները, մասնակիցները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:

топ модель СНГ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նշվում է, որ «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:

топ модель СНГ

«Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառմանը հանդես կգան արտերկրից ժամանած հայտնի և սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:

Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր աշխարհի տարբեր երկրներից: Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։
13:58
18 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
12:40
18 Հոկտեմբերի 2019
Սաթի Սպիվակովան ժամանել է Երևան` դստեր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային (ՖՈՏՈ)
Ռուս դերասան և հաղորդավար, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կին` Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանցը) նախօրեին ժամանել է Երևան:
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում: