Թմրամիջոցներ, հոգեմետ և այլ դեղեր. Եգիպտոս մեկնողներին այսուհետ արգելվում է իրենց հետ տանել որոշ տեսակի դեղամիջոցներ

15.05.2019, 16:41
Իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն:
Թմրամիջոցներ, հոգեմետ և այլ դեղեր. Եգիպտոս մեկնողներին այսուհետ արգելվում է իրենց հետ տանել որոշ տեսակի դեղամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Միաժամանակ, ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:-0-