Թեհրան–Երևան ավտոբուսի վարորդին «բռնացրել են» թմրանյութի մաքսանենգության վրա (ՖՈՏՈ)

29.03.2019, 13:09
Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ոստիկանություն:
Թեհրան–Երևան ավտոբուսի վարորդին «բռնացրել են» թմրանյութի մաքսանենգության վրա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:

Ինչպես հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ (նախնական տվյալներով օփիում):

Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներին:-0-

 - рис.1