Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել

17.08.2019, 20:03
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:-0-