Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է ամերիկյան RTVi հեռուստաալիքը

17.12.2019, 21:57
Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է ամերիկյան RTVi հեռուստաալիքը
Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է ամերիկյան RTVi հեռուստաալիքը

ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Reuters-ին, որը մեջբերում է հեռուստաալիքի հայտարարությունը:

Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, ով RTVi-ի սեփականատերն է սկսած 2012թ-ից: Գործարարը հայտարարել է, որ տեսնում է բիզնեսի ընդլայնման հնարավորություններ ԱՄՆ-ի արևմտյան ափում այնպիսի լսարան գրավելու հաշվին, որը ցանկանում է կապ պահպանել ռուսական մշակույթի և լրատվական օրակարգի հետ:

«Այսօր Միացյալ Նահանգներում ապրում է մոտ 7 միլիոն ռուսալեզու մարդ, ովքեր հետաքրքված են իրենց մայրենի լեզվով օրիգինալ, բարձրորակ կոնտենտով»,- մեջբերում է գործակալությունն Իսրայելյանի հայտարարությունը:

ՌԲԿ-ն հարցում է ուղարկել RTVi-ի մամուլի ծառայությանը:

Հոկտեմբերին «Բաց մեդիան» և The Insider-ը հայտնել էին, որ RTVi-ի աշխատակիցներին տեղեկացրել էին նոր սեփականատիրոջ մասին: Այն ժամանակ հեռուսաալիքը չէր հաստատել այդ տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ կենտրոնացած են նոր սեզոնի թողարկման վրա:

RTVi-ը ստեղծվել է Վլադիմիր Գուսինսկու կողմից 1997թ.-ին, 2012թ.-ին հեռուստաալիքի սեփականատեր դարձավ «Звезда» հեռուստաալիքի նախկին գործադիր տնօրեն Ռուսլան Սոկոլովը, իսկ 2017թ.-ին հեռուսաալիքը վերագործարկվեց ներդրողի միջոցներով, ում անունը չէր հրապարակվում: Վերագործարկումը ղեկավարում էր գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Պիվովարովը: 

Ապրիլին «Коммерсант»-ին տված հարցազրույցում Սոկոլովը հայտնել է հեռուստաալիքի ռազմավարության փոփոխության մասին. եթերում կկրճատվեն լուրերի թողարկումները, բայց կշատանա զվարճալի և տեղական կոնտենտի, ինչպես նաև այլ սեփական ծրագրերի մասնաբաժինը: Նույնպես հաղորդվում էր, որ RTVi-ը ծրագրում է գրասենյակ բացել Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում:

Միքայել Իսրայելյանը ռեստորատոր է և գործարար, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրեն:–0–