Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)

04.11.2017, 21:00
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։

Загружается новость ... "Лево"

Lenta.ru–ի հաղորդմամբ, հեռախոսի տիրոջ դեմքը ճանաչելու համակարգը (Face ID) հաջողվել է «կոտրել» երկվորյակների օգնությամբ։ Mashable հրատարակությունը կազմակերպել է փորձ, որի ժամանակ առաջարկել է եղբայր երկվորյակներին արգելափակումից հանել Apple–ի նոր սմարթֆոնը։ Արդյունքում պարզվել է, որ համակարգին իսկապես կարելի է «խաբել»։
Հարկ է նշել, որ Apple–ն իր կողմից զգուշացրել է Face ID–ի այդ «առանձնահատկության» մասին, սակայն իրական հաստատում հայտնվեց միայն հիմա։ Կորպորացիան նաև խորհուրդ չի տալիս մինչև 14 տարեկան երեխաներին օգտվել համակարգից։–0–