ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակներով», - գրել է նա։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է աղբահանության հարցը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Ավելի վաղ Մարությանը դժգոհություն էր արտահայտել Sanitek ընկերության գործունեության կապակցությամբ, նշելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժի նման որակի աշխատանք:-0-