426.5
4.25
402.21
+11
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ և աղմկահարույց դատ կլինի. Կոնստանտին Օրբելյան

17:28
29 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կոնստանտին Օրբելյանը մեկնաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատումը`հայտարարելով, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի փաստարկներն անօրինական են:

Ուրբաթ հայտնի է դարձել, որ Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, սակայն կշարունակի զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

«Ղարիբյանը որոշել է, որ ինձ ոչ լեգիտիմ կերպով են նշանակել այդ պաշտոնին: Այսինքն, նա համարում է, որ պետությունը մեկուկես տարի առաջ իրավունք չուներ նշանակել ինձ այդ պաշտոնին», - ասաց Օրբելյանը:

Նա պատասխանեց նաև լրագրողների այն հարցին, թե մտադիր է դիմել դատարան:

«Պարտադիր լինելու է մեծ և աղմկահարույց դատ», - ասաց նա` նշելով, որ թատրոնը դատի կտա Ղարիբյանին։

Նա հայտարարեց, որ նախապես չի ստացել ոչ մի նախազգուշացում ազատման մասին: Օրբելյանը հայտնեց նաև, որ Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է հասնել նրա ազատմանը, ինչի հետ նա բացարձակ համաձայն չէ:

Загружается новость ... "Лево"

Հարցին, թե կարո՞ղ է դա պայմանավորված լինել անձնական խնդիրներով` նա ասաց. «Միգուցե ես նրա դուրը չեմ գալիս»:

Օրբելյանը հաստատեց նաև, որ կմնա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:

«Այստեղ եմ, մնում եմ: Այս թատրոնի մեջ շատ ժամանակ, կյանք եմ ներդրել, առջևում բազմաթիվ ծրագրեր կան», - ասաց Օրբելյանը:

Այսօր ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ օրենքի տառին համաձայն` տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ ունենալ այլ վարձատրվող աշխատանք:

Ղազարյանը նաև հայտնեց, որ Մշակույթի նախարարությունը մեկ անգամ չէ, որ բանավոր դիմել է Օրբելյանին` խնդրելով ընտրել պաշտոններից մեկը, սակայն Օրբելյանը նշել է, որ պատրաստ չէ հրաժարվել որևէ մեկից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, Օրբելյանի և Մշակույթի նախարարության նոր ղեկավարության միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել: Մշակույթի նախարար Լիլիթ Մկունցը օգոստոսի 27-ին` իր գործունեության 100 օրվա արդյունքներով, մամուլի ասուլիսում նշել է թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա, մասնավորապես, նշել է թատրոնի գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորության մասին, եթե տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները զբաղեցնեն տարբեր մարդիկ: Ի պատասխան Օրբելյանը հայտարարել էր, որ Մակունցի գաղափարը, իր կարծիքով, քիչ արդյունավետ է:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները