Հայտնի է Երևանում կայանալիք «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի աստղային կազմը
12.05.2017,
19:19
Որոշվել է Երևանում հունիսի 6–ին անցկացվելիք «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի անվանի հյուրերի կազմը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Որոշվել է Երևանում հունիսի 6–ին անցկացվելիք «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի անվանի հյուրերի կազմը։
Կազմակերպիչները հայտնել են, որ հյուրերի թվում Ռուսաստանի թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Եկատերինա Գուսևան է, ռուս երգիչ և կոմպոզիտոր Միշել Դարը, երգչուհի, մոդել և դերասանուհի Բուկատարան (Մարիա Բուկատար) և այլք։
Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր ընտրական փուլերի հաղթող են դարձել իրենց երկրներում։
Մրցույթի անցկացման նպատակն է բացահայտել աղջիկների, որոնք կարող են պատշաճ մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ոլորտներում, ապահովել հաղթող աղջիկների պրոֆեսիոնալ զարգացումն ու դրանց հետագա համագործակցությունը աշխարհահռչակ նորաձևության գործակալությունների, պրոդյուսերական կենտրոնների և կինոարտադրողների հետ, ինչպես նաև ամրապնդել կապերը ԱՊՀ երկրների միջև։
Մրցույթի եզրափակչի ժյուրիի կազմում ներառված կլինի 11 փորձառու մասնագետ` Հայաստանից, Ռուսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից։ Երևան կժամանեն հայտնի բլոգերներ, նորաձևության ամսագրերի խմբագիրներ, նորաձության քննադատներ, դիզայներներ և այլք։
Մրցույթին ներկայացվել է մասնակցության վեց հազար հայտ, լսարանը կազմում է 25 մլն մարդ, իսկ մրցանակային ֆոնդը 16,2 մլն դրամ է (ավելի քան 33 հազար դոլար)։–0–