Հայերը ռուսական հումորում. «Ունիվերի» աստղ Արարատ Քեշչյանը ցույց է տվել իր նմանակին (ՖՈՏՈ)

15.11.2018, 12:26
Հայերը ռուսական հումորում. «Ունիվերի» աստղ Արարատ Քեշչյանը ցույց է տվել իր նմանակին:
Հայերը ռուսական հումորում. «Ունիվերի» աստղ Արարատ Քեշչյանը ցույց է տվել իր նմանակին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կատակերգու դերասան, «Ունիվեր» սիթքոմի աստղ Արարատ Քեշչյանն Instagram–ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է նա և ռուս հումորիստ, թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար Գենադի Խազանովը։

 - рис.1

«Շարունակում ենք նմանակների մրցույթը։ Այս համեմատությունը միշտ հոգումս առաջացնում է հպարտության զգացում», – գրել է Քեշչյանը։

Instagram–ի օգտատերերը մեկնաբանությունների մեջ նշել են, որ «այսօր ռուսական հումորում հրեաներին փոխարինման են գալիս հայերը»։–0–