Հայազգի գործարարը ներառվել է Forbes–ի կազմած ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշում
30.08.2018,
13:53
Forbes–ն առաջին անգամ կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշը, որտեղ հայազգի գործարար է ներառվել:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշում և 100 տեղից զբաղեցրել է 95–րդ տեղը։
Forbes–ն առաջին անգամ է կազմում ամենաազդեցիկ ռուսաստանցիների վարկանիշը, որտեղ ներառվել են ոչ միայն քաղաքական գործիչներ, պատգամավորներ ու մարզպետներ, այլև խոշորագույն ընկերությունների թոփ–մենեջերներ։
Առաջին տեղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, երկրորդը Սբերբանկի վարչության նախագահ Գերման Գրեֆն է, երրորդը` «Գազպրոմ» ընկերության վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, չորրորդ հորիզոնականում է «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, հինգերորդը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։–0–