Գիտնականներ. մենության զգացումի պատճառը գենետիկան է
01.10.2016,
12:35
Մշտապես մենության զգացում ունեցող մարդկանց մոտ այս առանձնահատկությունը կարող է ունենալ գենետիկ պատճառներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մշտապես մենության զգացում ունեցող մարդկանց մոտ այս առանձնահատկությունը կարող է ունենալ գենետիկ պատճառներ։
Նման եզրահանգնման են եկել Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները, որոնք հոդված են հրապարակել Neuropsychopharmacology ամսագրում, հաղորդում է gazeta.ru–ն։
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 50 տարեկանից բարձր ավելի քան 10 հազար մարդկանց սոցիալական վարքը` խնդրելով նրանց պատասխանել այն հարցերին, որոնք չեն ներառում «մենություն» բառը, սակայն բնութագրում են այն իրավիճակների նկատմամբ մարդկանց ընկալունակությունը, երբ նրանք ուրիշ մարդկանց ուշադրության կարիքն ունեն։
Համադրելով մենության հակվածություն ունեցող մարդկանց տվյալներն իրենց գենետիկ բնութագրի հետ` գիտնականները պարզել են, որ մենության հակվածության ռիսկի մոտ 27 տոկոսը կարող է ունենալ գենետիկ բնույթ։ –0–