Ե՞րբ է հարկավոր քնել առույգ և կայտառ արթնանալու համար. ԱՂՅՈՒՍԱԿ

25.11.2017, 18:13
Այս աղյուսակի օգնությամբ կարող եք իմանալ, թե երբ է պետք պառկել քնելու` ժամանակին հեշտությամբ և առույգ արթնանալու համար։
Ե՞րբ է հարկավոր քնել առույգ և կայտառ արթնանալու համար. ԱՂՅՈՒՍԱԿ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բոլորին ծանոթ է այն զգացողությունը, երբ զարթուցիչը «պոկում է» մեզ քաղցր քնից ամենահետաքրքիր պահի։

Դուք երկար ժամանակ չեք կարողանում խելքի գալ, հասկանալ` որտեղ եք և ամբողջ օրը ձեզ «կոտրված եք» զգում։ Բարեբախտաբար, կա միջոց, որի օգնությամբ դուք ամեն առավոտ կարթնանաք շատ հեշտ։

Ինչպես հայտնի է, քնի ժամանակ իրար են հաջորդում քնի երկու հիմնական փուլերը` արագ և դանդաղ։ Գիշերային լավ քունը բաղկացած է 5–6 նման լիարժեք ցիկլերից, գրում է tifiti.ru–ն։

Գիտնականները հաշվարկել են այդ փուլերից յուրաքանչյուրի տևողությունը, ինչը թույլ է տվել իմանալ այն ժամանակահատվածը, երբ օրգանիմզը կգտնվի արագ քնի փուլում։ Հենց այդ ժամանակ մարդը կարողանում է շատ հեշտությամբ արթնանալ։

Մարդը քուն է մտնում միջինը 15 րոպեում, այսինքն եթե դուք պետք է արթնանաք առավոտյան ժամը 6–ին, ապա ավելի լավ է պառկեք քնելու 20։45–ին կամ 22։15–ին։

Այս աղյուսակի օգնությամբ կարող եք իմանալ, թե երբ է պետք պառկել քնելու` ժամանակին հեշտությամբ և առույգ արթնանալու համար։

 - рис.1

Առողջ մարդուն սովորաբար պահանջվում է 7 ժամ` քունն առնելու համար։ Եթե քունն ու սննդակարգը ճիշտ են ու առողջ, ապա քնելով 7 ժամ` մարդը պետք է ինքնուրույն ու հեշտությամբ արթնանա։–0–