Արդյո՞ք թարթչաներկը վնասակար է առողջությանը. պարզաբանում են բժիշկները

02.01.2020, 19:15
Արդյո՞ք թարթչաներկը վնասակար է առողջությանը. պարզաբանում են բժիշկները
Արդյո՞ք թարթչաներկը վնասակար է առողջությանը. պարզաբանում են բժիշկները
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի բժիշկներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ժամանակակից կանանց մեծ մասը գրեթե միշտ օգտագործում է կոսմետիկա, հատկապես` աչքերի շրջանում։ Մասնագետները նշել են, որ թարթչաներկի ամենօրյա օգտագործումը վտանգավոր է առողջությանը, գրում է www.medikforum.ru–ն` հղում անելով Mirror–ին։  

Պատմական տվյալները վկայում են, որ առաջին թարթչաներկը ստեղծվել է դեռևս 4000 տարի առաջ եգիպտացիների կողմից։ Հիմա թարթչաներկի բաղադրությունն ամեն կերպ կատարելագործվում է` թարթիչներին ծավալ հաղորդելու համար։ Կանայք ամեն օր օգտագործում են թարթչաներկ` անգամ չմտածելով,որ այն կարող է վնասել աչքերին։

Загружается новость ... "Лево"

Մաշկաբան Ալեքսիս Գրանիտը, որը ներկայացնում է Cadogan Clinic–ը, նշել է, որ քնելուց առաջ հարկավոր է մաքրել դիմահարդարումը, քանի որ դեկորատիվ կոսմետիկան կարող է հանգեցնել գրգռվածության, բորբոքման, ինֆեկցիաների, որոնց հետանքով թարթիչները կարող են պարզապես թափվել։

Մեկ այլ փորձագետ` Չերի Սմիթ–Ջեյնսը, ով ակնաբույժների բրիտանական ասոցիացիայի մասնագետ է, նշել է, որ թարթչաներկի ամենօրյա օգտագործման դեպքում հնարավոր է վնասել արցունքային թաղանթը, ինչի հետևանքով արցունքները սկսում են արագ գոլորշիանալ, ինչն էլ հանգեցնում է աչքերի չորության և գրգռվածության։

Փորձագետն ընդգծել է, որ աչքերի համար ցանկացած կոսմետիկայի օգտագործում կարող է հանգեցնել գրգռվածության, քանի որ թարթչաներկը քսելուց մի քանի րոպե անց կարող է հայտնվել աչքի խնձորակում։ Թարթչաներկի բացասական ազդեցությունն ուժեղանում է դրա վրա ջուր ավելացնելուց հետո։

Եղջերաթաղանթի վարակը բավականին հազվագյուտ երևույթ է, սակայն դա կարող է պատահել չափից շատ թարթչաներկ քսելու և հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։

«Հնարավոր է վարակել աչքը, եթե կինը վրձնով պատահաբար քերծել է աչքը», – նշել է Սմիթ–Ջեյնսը։–0–