Ամանորին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերի փոփոխություն է սպասվում
20.12.2019,
11:01
Լավ նորություններ Երևանի մետրոպոլիտենի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի,/Նովոստի-Արմենիա/.Լավ նորություններ Երևանի մետրոպոլիտենի կողմից:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:-0-