Երևանում տղամարդը բարձրացել է արագաչափի վրա` սպառնալով հացադուլ անել

25.06.2019, 17:17
Երևանում տղամարդը բարձրացել է արագաչափի վրա` սպառնալով հացադուլ անել:
Երևանում տղամարդը բարձրացել է արագաչափի վրա` սպառնալով հացադուլ անել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Այդ մասին հայտնում է shantnews.am-ը:

Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:

Նշվում է, որ նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:

Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվեց կատարել ոստիկանների պահանջը:-0-