ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ այսօր լուսադեմին մահացել է հնգյակից մեկը` «Էրեբունի» ԲԿ-ում գտնվող աղջիկը: «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Նովոստի-Արմենիային» հայտնել էր, որ մայրը դեռ տեղյակ չէ երեխայի մահվան մասին:
Հայթայանը հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում են Մուրացանի հիվանդանոցում գտնվող տղան և ամենափոքր քաշով ծնված աղջիկը: Միաժամանակ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող երկու փոքրիկների վիճակը կայուն է:
Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։
Նորածինները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Նրանց լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ ռեանիմոցիոն գործողություններ։–0–