Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում. գնացքները կանգառ չեն կատարում կանգառներից մեկում

01.10.2019, 12:26
Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում տեղի է ունեցել տեխնիկական խափանում:
Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում. գնացքները կանգառ չեն կատարում կանգառներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել տեխնիկական խափանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում», - գրել է նա։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։-0-