ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի Արմենիա/. Կեմերովոյի մարզպետի տեղակալՍերգեյ Ցիվիլևը ծնկի է իջել հանրահավաքի մասնակիցների առաջ ու ներողություն է խնդրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մահացածների հարազատներից։
Загружается новость ... "Лево"
Մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալների համաձայն, մահացել է 64 մարդ, այդ թվում` 41 երեխա, 68 տուժած դիմել է բժշկական օգնության, նրանցից 15-ը հիմա բուժում է ստանում հիվանդանոցներում: Պարզվել է 25 մահացածների ինքնությունը։
«Բոլոր մեղավորները կպատժվեն: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում առնչվել է այս ողբերգությունը: Ես ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ», - հայտարարել է Ցիվիլևը Կեմերովոյի գլխավոր հրապարակում:
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հրամանով, մարտի 28-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել:-0-