416.29
4.22
388.08
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Պարզապես սարսափելի էր». ականատեսները պատմում են Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին

13:58
26 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի Արմենիա/. Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհը դարձավ վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանում գրանցված ամենախոշոր հրդեհը։ Երկուշաբթի առավոտ մահացածների թիվը գերացանցել է 50–ը, սակայն, ակնհայտ է, որ զոհերի թիվը կավելանա: Կիրակի ցերեկը բռնված հրդեհը սոցկայքերում անվանում եմ «երկրորդ Բեսլան». անհետ կորածներից շատերը երեխաներ են, ովքեր չեն կարողացել դուրս գալ խաղասենյակներից, կինոթատրոնից ու շենքի միջանցքներից: Տուժածների խոսքերով, առևտրի կենտրոնում չի գործել հրդեհային անվտանգության համակարգը:

Загружается новость ... "Лево"

Lenta.ru-ն հավաքել է այս ողբերգության ականատեսների վկայությունները:

Դմիտրի Խորոշավցև, ականատես

«Սկզբից մենք մտածեցինք, որ ուսումնական վարժանք է կամ ինչ-որ նման բան, սակայն բոլորը վազեցինք դեպի ելք: Երբ վերջապես բացվեցին սրահի դռները, միջանցքում արդեն ոչինչ չէր երևում, միայն խիտ ծխի քուլաներ: Մեկ մետր հեռավորության վրա ոչինչ չէր երևում, շնչել հնարավոր չէր, բոլորը բղավում էին: Ծնողները կորցնում էին փոքրիկ երեխաներին, դա ուղղակի հնարավոր չէ նկարագրել: Հրշեջ ու շտաբօգնության խմբերը շուտ չժամանեցին: Մարդիկ կոտրում էին պատուհաններն ու ցած նետվում: Ղեկավարության կողմից ոչ մեկ չէր զգուշացրել հրդեհի մասին, չէր գործել նաև ազդանշանը, ոչ մի նշան չկար: Անգամ առաջին հարկի էվակուացիոն դռներն էին փակ: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ոնց է մեզ հաջողվել դուրս գալ այդ հրեղեն ծուղակից»:

Ալեքսանդր Կալաչև, տուժած

«Խոսքեր չկան այդ ամենը նկարագրելու համար, ոչ մեկին չեմ ցանկանում անցնել դրա միջով: Սարսափելի է, երբ մարդիկ փնտրում են իրենց երեխաներին, ովքեր ուղղակի եկել էին ֆիլմ դիտելու: Երեխաները գոռում էին հեռախոսների մեջ. «Մամ, շնչելու օդ չկա, խեղդվում եմ»: Ուղղակի…չգիտեմ»:

Պոլինա Պրիլուցկայա, ականատես

«Հանգստյան օր էր, ու շատերը գնացել էին կինո դիտելու: Ինձ պատմել են, որ մայրը որդու հետ ֆիլմ էր դիտում մի սրահում, իսկ նրա 9 տարեկան աղջիկը մուլֆիլմ էր դիտում մյուս սրահում: Այն սրահի դռները, որտեղ մուլտֆիլմ էին դիտում, փակ են, ու մինչ այժմ հայտնի չէ` ինչպես են երեխաները: Հենց նրանք են համարվում անհետ կորած: Մայր ու որդին կարողացել են փրկվել, նրանք հիմա շտաբում են:»:

Անհետ կորածի բարեկամուհի

«Հրդեհի բռնկումից անմիջապես հետո կինոթատրոնից զանգել է իմ քրոջ աղջիկը` Վիկան: Նա նշում էր, որ ամեն ինչ վառվում է, կինոթատրոնի դռները արգելափակվել են: Ես ասեցի նրան, որպեսզի նա հանի շորերն ու փորձի շնչել հագուստի միջով: Նա ասաց. «Փոխանցիր մայրիկին, որ ես իրեն սիրում եմ: Բոլորին փոխանցիր, որ ես նրանց սիրում են»: Դրանից հետո հեռախոսն անջատվել է: Հիմա զանգում են նրան, զանգերը գնում են, սակայն ոչ մեկ չի պատասխանում»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
26 Ապրիլի 2024
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել