Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)

23.04.2024, 21:15
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: