416.29
4.22
388.08
+20
Եղանակը Երևանում
Հայ

17–ամյա պատանին վեճի ժամանակ դանակահարել է 16–ամյա երկու պատանիների․ նրանք հոսպիտալացվել են

16:04
25 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 23-ի ժամը 11.08-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս, որտեղից դանակահարված երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա պատանիները կտրած-ծակած վնասվածքներ են ստացել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Պարզվել է, որ նախորդ օրը պարզաբանումների համար պայմանավորվելով և ըմբշամարտի մարզադահլիճի հետնամասում հանդիպելով՝ նրանք սկսել են քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ընթացքում էլ 17-ամյա պատանին դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:

Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 17-ամյա պատանին ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:29
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի (ՎԻԴԵՈ)
Կադրեր Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի վայրից, 5 մարդ զոհվել է․ ՎԻԴԵՈ
21:05
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
21:15
26 Ապրիլի 2024
Դիլիջանում Toyota–ն բախվել է կայանված Mercedes–ին ու գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար Դիլիջանում
12:05
26 Ապրիլի 2024
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ