Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից

30.04.2017, 19:37
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականների միջազգային խումբը հանգել է եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությամբ կանոնավոր զբաղվելը կարող է նվազեցնել գենետիկական գործոնների բացասական ազդեցությունը, որը կանխորոշում է մարդու գիրանալու նախահակումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մասնագետները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները նվազեցնում են FTO գենի ակտիվությունը, որը բարձրացնում է գիրանալու հավանականությունը մոտ 30 տոկոսով:

Նման եզրակացությունների գիտնականները հանգել են իրականացնելով ավելի քան 200 հազար մարդու վերաբերյալ տեղեկատվությունը միավորող տվյալների մեթաանալիզ: Մասնագետները կարծում են, որ ֆիկուլտուրայով զբաղվելը, հնարավոր է, փոխում է ոչ միայն FTO-ի ակտիվությունը, այլ նաև հետազոտության ընթացքում բացահայտնած 11 այլ գեների ակտիվությունը, որոնք ևս կապված են գիրանալու հետ:

Պարբերականը նշում է, որ հետազոտության արդյունքների համաձայն, ֆիզիկական ակտիվությունը նախկինի պես շարունակում է մնալ մարդու մոտ ավելորդ քաշի առաջացման վտանգը նվազեցնող գլխավոր գործոնը: -0-