Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

26.09.2019, 11:24
Հայհիդրոմետծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևանում սեպտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:-0-