Հայաստանում կարող է վերանայվել 12-ամյա պարտադիր կրթության սկզբունքը. նախարար

02.04.2019, 16:34
Նոր համակարգի անցումն իրականացվել է շատ անհաջող, ինչի արդյունքում անվստահություն է առաջացրել։
Հայաստանում կարող է վերանայվել 12-ամյա պարտադիր կրթության սկզբունքը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հնարավոր է վերանայվի 12-ամյա կրթության պարտադիր սկզբունքը, երեքշաբթի երկրում կրթական խնդիրների քննարկմանն ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ երկրում 12-ամյա կրթության պարտադիր բաղադրիչի ներդրումից հետո մի շարք հարցեր և դժվարություններ են առաջացել:

Ըստ նրա, 12-ամյա կրթության սկզբունքը բավականին արդյունավետ է, եթե բովանդակություն ունի, սակայն նոր համակարգի անցումն իրականացվել է շատ անհաջող, ինչի արդյունքում անվստահություն է առաջացրել։

«Մենք մի շարք առաջարկություններ ենք ստացել պարտադիր բաղադրիչի մասով և առաջիկայում նախատեսում ենք քննարկում անցկացնել այս թեմայով` լուծումներ գտնելու համար», - ասաց Հարությունյանը:

Ըստ կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի, 12-ամյա պարտադիր կրթությունը լուրջ խնդիրներ է առաջացնում կրթական ոլորտում:

Նրա խոսքով, եթե նախկինում ամեն տարի մոտ 5 հազար մարդ ավարտում էին դպրոցը 9-րդ դասարանից հետո (15 հազար մարդ`10-12 դասարանցիների հաշվարկով), ապա հիմա պետությունը հավելյալ ֆինանսական միջոցներ է ծախսում նրանց համար` ապահովելով պարտադիր կրթությունը ևս 3 տարիների ընթացքում:

«Փաստացի, երեխաների ուսման «ավելորդ» երեք տարիների համար պետութունը ծախսում է մոտ 3,7 մլրդ դոլար, որոնք կարող էր ուղղել կրթության բարելավման և դպրոցների վերականգման համար», - ասաց Խաչատրանը:

Փորձագետի խոսքով, նման մոտեցումն անարդյունավետ է, հաշվի առնելով նաև, որ պարատդիր կերպով ավագ դպրոց հաճախող աշակերտներն աշխատում են` լուծելով նաև ընտանեկան սոցիալական խնդիրները:

Նա նշեց, որ իրենց համար անարդյունավետ է ֆինանսավորել 12-ամյա կրթությունը բոլորի համար և առաջարկեց վերանայել մոտեցումները համակարգում:-0-