Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
13.10.2019,
13:59
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
«Նախագահ Սարգսյանի և նրա հետ տեղի ունեցած ճաշը նշանակալից է եղել: Այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել Հայաստանում», - գրել է Քիմը հրապարակված լուսանկարի տակ:
Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ հոկտեմբերի 7–ին այցելել էր Հայաստան` մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին։ Նույն օրը Քիմ Քարդաշյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել է իր երեխաներին։ Էջմիածնում մկրտվել է նաև Քիմը։