ՀՀ-ում դատապարտյալը և կինն անշարժ գույքի առուվաճառքի թվացյալ գործունեությունով հափշտակել են ավելի քան 101 մլն դրամ (ՎԻԴԵՈ)
14:45
26 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։
Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք համաձայնության են եկել իրար հետ և մի տղամարդու անվամբ հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ու ծավալել անշարժ գույքի առուվաճառքի գործակալության թվացյալ գործունեություն։
«Մասնավորապես, կինը դատապարտյալի ցուցումներով, քաղաքացիներին ներկայացել է որպես հիշյալ գործակալության տնօրեն և շահավետ տարբերակներով անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով նրանց հետ ձևական պայմանագրեր կնքել։ Այս կերպ չարաշահելով նրանց վստահությունը 2018-2019 թվականների ընթացքում խարդախությամբ շուրջ 23 քաղաքացուց ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101․372․600 դրամ», - նշված է տարածած հաղորդագրությունում։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժած անձանց մի մասից վերցվել են հաղորդումներ։ Զույգի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ այլ բաժին։ Հիշյալ դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։-0-
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ