ՀՀ նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին (ՖՈՏՈ)

30.07.2019, 13:33
Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին:
 ՀՀ նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին: Այդ մասին նշվում է ՀՀ նախագահի Facebook-յան պաշտոնական էջում:

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող», - նշել է Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։-0-