415.35
6.93
415.97
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կառավարությունը հատկացրել է 12 հազ. դոլար Եգիպտոսից հայ զբոսաշրջիկների վերադարձի համար

12:58
01 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստում որոշում է կայացրել պետբյուջեից հատկացնել 12 հազար դոլար կամ 5,8 մլն դրամ Եգիպտոսից հայ զբոսաշրջիկներին վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին հայ զբոսաշրջիկները չէին կարողանում վերադառնալ Հուրգադայից դեպի Երևան նախատեսված չվերթի չեղարկման հետևանքով։ Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Հուրգադա–Երևան ավիաչվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան կառավարության կողմից ֆինանսավորած չարտերային չվերթերով։

«Ուզում եմ հայտնել, որ վերջին չվերթն իրականացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Տարոն-Ավիա» ավիաընկերության, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերի շնորհիվ: Մենք շատ մեծ զեղչեր ենք ստացել և′ օդավակայանից, և′ ավիաընկերությունից:  Կարելի է ասել, որ վճարում ենք ինքնաարժեքից ցածր», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա, հնարավոր է դարձել լուծել բոլոր տեխնիկական հարցերը դեպի Հուրգադա իրականացվող թռիչքների հետ կապված:

Հիշեցնենք, որ Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 178 հոդված 3-րդ մասի 1–ին կետի հատկանիշներով` խարդախություն։

Եգիպտոսում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանի խոսքով, A&R հայկական տուրօպերատորը չի կատարել իր ֆինանսական պարտավորություններն ավիափոխադրողի նկատմամբ, ինչի կապակցությամբ Հուրգադա–Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում