436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հ1-ը ներողություն է խնդրել «Լավ երեկո» հաղորդման մարտիության թողարկման համար (ՎԻԴԵՈ)

13:03
15 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ընդունել է, որ «Լավ երեկո» հաղորդման մարտիության թողարկման ընթացքում էթիկայի նորմերը խախտվել են: Այս մասին հեռուստաընկերությունն ասել է «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան:

Հաղորդման ընթացքում ցուցադրվել էր Արուս Տիգրանյանի «Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալների հետ արված հումորային հարցազրույցը, սակայն հանրությունը դրա մեջ ոչ թե հումոր, այլ ծաղր էր տեսել:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է թերթը, սա զայրացրել էր նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ով պատրաստվում է լուրջ քննարկում ունենալ հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«…Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի` առանց ենթատեքստի արած նյութը, հումորային կոնտեքստից վերածվել է նման խնդրի և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել, իսկ էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե Youtube–յան, թե մեր պաշտոնական էջից», - ՀԺ-ին հայտնել են Հանրայինից:

Օրաթերթը նշում է նաև, որ «Լավ երեկո» հեռուստանախագծի հաղորդավար MP-3-ը զարմացած է իրենց մարտիության թողարկման վերաբերյալ եղած բացասական արձագանքներից: Մարդկանց դուր չէր եկել Արուս Տիգրանյանի` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ արված հարցազրույցը, որում ծաղր էին նկատել դատապարտված կանանց նկատմամբ: Բացի այդ` մարդիկ քննադատել էին հաղորդման հյուր Ավետ Բարսեղյանի վերաբերմունքը մյուս հյուրի` «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի նկատմամբ: Ըստ նրանց` Բարսեղյանն էլ ծաղրել էր աղջկան:

Բարսեղյանն իր հերթին նշել է, որ նախօրոք տրամադրվում են այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա