«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
30.01.2024,
19:54
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցում հայտված տեսանյութում տղամարդը ոտքով հարվածում է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակներին։ Տղամարդը վրդովված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից այն մասին, թե «Արցախում էթնիկ զտումների մասին որևէ փաստաթուղթ չկա»։ Նա հարցադրում է անում, թե արդյոք կա՞ փաստաթուղթ այն մասին, որ Լենինգրադում շրջափակում է եղել, իսկ «մենք Հայաստանում«այս ֆաշիստներին հուշարձանն ենք կանգնեցրել ու սգում ենք»։
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
«ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը վարչության կենտրոնական ապարատին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ պարզել միջադեպի բոլոր հանգամանքները», – նշվում է ՌԴ ՔԿ–ի Telegram ալիքում։–0–