Ֆիլիպ Կիրկորովը բացատրել է, թե ինչու իրեն հայ չի համարում (ՎԻԴԵՈ)
25.05.2018,
19:05
Ֆիլիպ Կիրկորովը բացատրել է, թե ինչու իրեն հայ չի համարում:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Gazgolder» YouTube–յան ալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու իրեն հայ չի համարում։
«Ի՞նչ նշանակություն ունի դա երաժշտության մեջ, բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ, և դա արդեն ակնհայտ փաստ է», – ասել է Կիրկորովը։
Նրա խոսքով, տարբեր ազգության մարդիկ նշում են, որ նա պատկանում է հենց իրենց ազգությանը։
Կիրկորովը նշել է նաև, որ երաժշտություն է գրել մոլդովացի արտիստների համար, այդ պատճառով այս պահին նա մոլդովացի է։
«Ժամանակին եղել եմ բելառուս, ուկրաինացի։ Ես ինտերնացիոնալ եմ։ Ազգությունն ինձ համար որևէ նշանակություն չունի», – նշել է երգիչը։–0–

