Առավոտյան սուրճը վտանգավոր է առողջության համար. բժիշկ

01.06.2019, 19:21
Ամեն առավոտ սուրճ խմելու սովորությունը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։
Առավոտյան սուրճը վտանգավոր է առողջության համար. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամեն առավոտ սուրճ խմելու սովորությունը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշում է rg.ru–ն` հղում անելով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր հոգեբան–նարկոլոգ Եվգենի Բրյունին։

Բժշկի խոսքով, կոֆեինը կարող է հանգեցնել կախվածության։ Ամեն առավոտ սուրճ խմողների մոտ 60%–ը սուրճից հրաժարվելու դեպքում ունենում են քնկոտություն, գլխացավ, դառնում են դյուրագրգիռ, նվազում է աշխատունակությունը։

«Նման ախտանիշները մասնագետներն անվանում են աբստինենտային համախտանիշ, նման ախտանիշներ նկատվում են թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց մոտ», – գործակալությունը մեջբերում է մասնագետի խոսքերը։

Կանոնավոր կերպով և մեծ չափաբաժնով սուրճ խմողները կարող են բախվել անքնության, հոգեկան գրգռվածության հետ, հնարավոր է գրանցվեն հաճախակի սրտխփոցներ և ճնշման բարձրացում։–0–