6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

17.09.2019, 15:27
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի, Գյուրջյան փողոցի 58, 60, 62 համարների և «Բիոքիմիայի փորձարարական» ինստիտուտի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-