Զգուշացե՛ ք` սերիալները մահացու վտանգ են ներկայացնում. գիտնականներ

24.02.2018, 16:55
Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույցի երկարատև դիտումը կարող է վնասակար լինել նույնիսկ կանոնավոր մարզվողների համար:
Զգուշացե՛ ք` սերիալները մահացու վտանգ են ներկայացնում. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույցի երկարատև դիտումը կարող է վնասակար լինել նույնիսկ կանոնավոր մարզվողների համար:

Մինեսոտայի համալսարանի մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր երկար ժամանակ հեռուստացույցին գամված` սերիալներ են դիտում, ավելի են հակված վերջույթներում և թոքերում տրոմբոզի առաջացման ռիսկին: Այդ մասին պատմող հոդվածը հրապարակվել է Journal of Thrombosis and Thrombolysis ամսագրում, գրում է life.ru-ն:

Загружается новость ... "Лево"

«Նույնիսկ նրանք, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում է ֆիզիկական վարծություններով, չպետք է անտեսեն հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացնելու վտանգը»,- նշել է հետազոտական խմբի ղեկավար, դոկտոր Յասուհիկո Կուբոտան:

Նրա խոսքով, վտանգը երկարատև ժամանակ անշարժ մնալն ու արյան շրջանառության խանգարումն է: Նշվում է, որ հետագա մարզումներն ընդունակ չեն այն վերականգնել ամբողջ ծավալով: -0-