YouTube-ում գլոբալ խափանում է

10.04.2019, 14:45
YouTube-ում գլոբալ խափանում է:
YouTube-ում գլոբալ խափանում է

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. YouTube–ի օգտատերերն աշխարհի տարբեր կետերից հայտնում են ծառայության գլոբալ խափանման մասին, գրում է lenta.ru–ն։

Downdetector ծառայության տվյալներով, խափանումներ են գրանցվում, մասնավորապես, Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Եվրոպայի երկրներում։

YouTube–ի օգտատերերը բողոքում են, որ խնդիրներ են առաջանում որոնում կատարելիս, ինչպես նաև տեսանյութեր դիտելիս։ Օգտատերերի 13%–ը չի կարողանում մուտք գործել իր անձնական էջ։

YouTube–ում գրանցված նախորդ խոշոր խափանումը տեղի էր ունեցել 2018թ.–ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ հիմնականում բողոքում էին տեսանյութը դիտելիս առաջացած խնդիրներից։–0–