Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա

01.08.2017, 19:27
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։

Նոր հնարավորությունը կհայտնվի 2017-ի օգոստոսին՝ օպերացիոն համակարգի հերթական թարմացումից հետո, հայտնում է The Verge-ը։

Read Aloud ֆունկցիան կավելանա, մասնավորապես, դիսլեքսիայով տառապող մարդկանց օգնելու համար։

Նոր ֆունկցիան նման է ավելի վաղ գործարկված Read Mode-ին, բայց ավելի զարգացած է, քանի որ թույլ է տալիս հնչեցնել տեքստն արագ կամ դանդաղ, ընտրել ձայնը և միանգամից փոփոխություններ անել։ -0-