WITSA–ի նախագահը` արհեստական բանականության մասին. «Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից»
07.10.2019,
17:01
Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը չպետք է վախեցնի մարդկությանը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը չպետք է վախեցնի մարդկությանը, երկուշաբթի Երևանում հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն։
«Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից, քանի որ դրանք մեր կյանքն ավելի լավն են դարձնում։ Մենք պետք է հիշենք, որ մենք ենք դրանք կառավարում, այլ ոչ թե դրանք` մեզ, քանի որ հենց մենք ենք մարդիկ, այլ ոչ թե նրանք»,– ասաց նա WCIT-2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում։
Նրա խոսքով, արհեստական բանականության ստեղծման ապագան խոստումնալից է և հետաքրքիր։
Նշելով Թայվանի փորձը նոր տեխնոլոգիաների զարգացման գործում` Չուն ասաց, որ հայկական և թայվանյան բուհերի միջև ընդլայնվում է արհեստական բանականության կիրառման, մասնավորապես, գյուղատնտեսությունում դրա օգտագործման ուղղությամբ գործակցությունը։
«Հենց այդ գործակցության շրջանակում բազմաթիվ հայ ուսանողներ հնարավորություն կունենան սովորել Թայբեյում»,– ասաց նա։ -0-

Загружается новость ...
"Право"