Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը

05.08.2017, 20:30
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը, որի օգնությամբ սահամնափակ կարողություններով օգտատերերը կարող են ղեկավարել համակարգիչը։

Ինչպես հաղորդում է telecom.arka.am-ը, հղում անելով tvc.ru–ին, ծրագրի մշակումը սկսվել է 2014 թ–ին։ Ներկայում Eye Control–ի համար պատասխանատու է մշակողների հատուկ խումբը։

Загружается новость ... "Лево"

Microsoft ընկերությունը Windows 10–ի օպերացիոն համակարգում Eye Control գործառույթը կավելացնի, որը կօգնի սահմանափակ կարողություններով մարդկանց կառավարել համակարգիչը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությունը։

«Windows Insiders ծրագրի մասնակիցներն արդեն կարող են փորձել այս հնարավորությունը, իսկ պաշտոնապես այն կգործարկվի Windows 10 Creators Update–ի հետ միասին` այս տարվա աշնանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ -0-