Ստեղծվել է արևով և ջրով աշխատող մարտկոց

24.05.2016, 13:14
Օսակայի համալսարանի մասնագետներն առաջին անգամ օգտագործել են արևի լույսը` ծովի ջրից էլեկտրաէներգիա ստանալու համար։
Ստեղծվել է արևով և ջրով աշխատող մարտկոց
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օսակայի համալսարանի մասնագետներն առաջին անգամ օգտագործել են արևի լույսը` ծովի ջրից էլեկտրաէներգիա ստանալու համար, հաղորդում է hi-tech.mail.ru-ն, գրում է telecom.arka.am պորտալը։  Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ սարքն արտադրում է ջրածնի պերօքսիդ, որի ծավալը բավարար է վառելիքային տարրերի ստեղծման համար:

Ջրածնից հարմար

Հետազոտողները պնդում են, որ ջրածնի պերօքսիդից էլեկտրականություն ստանալն ավելի հարմար է, քան մաքուր ջրածնից, քանի որ գազն անհրաժեշտ է կրիոգեն ջերմաստիճաններում կամ այրել, կամ սառեցնել մինչ հեղուկ վիճակը: Ջրածնի պերօքսիդը համեմատաբար ավելի դյուրին և էժան է նաև պահել և տեղափոխել:

Սարքն էկոլոգիապես անվտանգ է և սպասարկման մեջ քիչ ծախսատար է

Ջրածնի պերօքսիդ ստանալու համար գիտնականները ստեղծել են լուսաէլեկտրաքիմիական խրամաբջիջ, որն աշխատում է ինչպես արևային մարտկոցը: Երբ արևի լույն ընկնում է լուսակատալիզատորի վրա, այն կլանում է ֆոտոնները և օգտագործում նրանց էներգիան թթվածնի վերականգնման և ջրի օքսիդացման համար: Ապա պերօքսիդի հիման վրա ստեղծվում են վառելիքային տարրեր, որոնք կիրառվում են էլեկտրականության ստացման համար:

Տուփն ունի բարձր աշխատանքային արդյունավետություն. մեկ օրվա ընթացքում այն արտադրել է ծովի ջրում լուծված 48 միլիմոլ պերօքսիդ: Մեթոդները, որոնցում մաքուր ջուր է օգտագործվել, թույլ էին տալիս նույն ժամանակահատվածում ստանալ 2 մլն նյութ:

Գաղտնիքն այն է, որ ծովի ջրում առկա է բացասական լիցքով քլոր: Այն պատասխանում է ֆոտոկատալիտիկ ակտիվության բարձրացման համար և մի քանի անգամ մեծացնում է բջջի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ):

Իհարկե, համակարգի արդյունավետությունը դեռևս ցածր է` 0,3 տոկոս: Սակայն այս ցուցանիշը գերազանցում է այլ լուսատարրերի, օրինակ` կորեկի հիմքով համակարգերի (դրանց ՕԳԳ-ն կազմում է 0,2 տոկոս): Այժմ հետազոտողները զբաղված են նոր նյութերի որոնմամբ, որոնք թույլ կտան բարձրացնել համակարգի արդյունավետությունը: -0-