NASA-ն կհայտարարի Մարսի վրա կարևոր գիտական հայտնագործության մասին

28.09.2015, 12:56
NASA–ն երկուշաբթի կհայտարարի կարևոր բացահայտման մասին, որը կատարել է Մարսի ուսումնասիրության ընթացքում, ասվում է գործակալության հաղորդագրությունում։
NASA-ն կհայտարարի Մարսի վրա կարևոր գիտական հայտնագործության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. NASA–ն երկուշաբթի կհայտարարի կարևոր բացահայտման մասին, որը կատարել է Մարսի ուսումնասիրության ընթացքում, ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, «NASA–ն հայտարարել է Մարսի գաղտնիքը բացահայտելու մասին» վերնագրով մամուլի ասուլիսը տեղի կունենա տեղի ժամանակով 11։30–ին (Երևանի ժամանակով 19։30–ին) NASA-ի կենտրոնակայանում։

Մամուլի հաղորդագրությունում չի հաղորդվում, թե կոնկրետ ինչի մասին է գնալու խոսքը, բայց որոշ ԶԼՄ–ների ենթադրությամբ զեկույցը նվիրված կլինի Կարմիր մոլորակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով NASA TV ալիքով և գործակալության կայքում։

Միջոցառմանը կմասնակցեն NASA–ի մոլորակների ուսումնասիրման ծրագրերի ղեկավար Ջիմ Գրինը, Մարսի ուսումնասիրման ծրագրի առաջատար մասնագետ Մայքլ Մեյերը և մի շարք այլ հայտնի գիտնականներ։

Ներկան պահին Մարսի ուսումնասիրմամբ զբաղվում է գիտահետազոտական աշխատակազմերի խումբը, այդ թվում մարսագնացները։–0–