ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով հոգաբարձուների խորհրդի նիստը կկայանա երեքշաբթի Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում 2014-2015 ուստարվա ձմեռային քննաշրջանից հետո։
Ինչպես հայտնում է ՄՄԳԿ մամուլի ծառայությունը, նիստում կհայտարարվեն 15 երջանիկ կրթաթոշակառուների անունները։
Նիստն անցկացնում է Արտաքին տնտեսական և միջազգային կապերի մոսկովյան դեպարտամենտն արտերկրում հայրենակիցների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրի շրջանակում։
Այն անցկացնելու համար Երևան կժամանեն Արտաքին տնտեսական և միջազգային կապերի մոսկովյան դեպարտամենտի Ինտեգրացիոն փոխգործակցության վարչության խորհրդական Վլադիմիր Գրինկոն և «Միջազգային խորհրդատվական գործակալություն» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Նելլի Կեդրովան։
Ըստ ավանդույթի կհրավիրվեն ՌԴ ռեսպանության, ինչպես նաև Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրագործվում է հայրենակից ուսանողների համար Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Մերձդնեստրի ռուս հայրենակիցների մտավոր ներուժի պահպանման և զարգացման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում բնակության երկրներում ռուսերեն լեզվով առարկաների դասավանդման համար։ Ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից։
Հոգաբարձուների խորհուրդների նիստերի ընթացքում նշված ծրագրի շրջանակում իրականացվում է այդ պատվավոր կրթաթոշակը ստանալու արժանի կրթաթոշակառուների թեկնածուների ուսանողական ռուսալեզու միջավայրում ընտրության համալիր միջոցառումներ։ Գլխավոր սկզբունքը` ռուսաց լեզվով ուսուցումն է, ուսանողի լավ առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը և նյութական վիճակը։ Նոր հաստատված կրթաթոշակառուներին հանդիսավոր կերպով պատվոգրեր կտրվեն և Մոսկվայի «Մոսկվայի քաղաքապետարանի կրթաթոշակառու» խորհրդանշանով կրծքանշաններ, Մոսկվայի բանկի անվանական բանկային քարտեր, որոնց վրա փոխանցվում են կրթաթոշակները։ Երկրներում ծրագրի հոգաբարձուների խորհրդի լավագույն անդամներին հանձնվում է հուշանվեր։
Նիստը սկսվում է Երևանում «Մոսկվայի տուն» նիստերի դահլիճում ժամը 13։00–ին (Մոսկվայի ժամանակով` 12։00)։ -0-