ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին տեսախցիկի նախատիպը, որն ինքն իրեն ապահովում է էներգիայով և վերալիցքավորում չի պահանջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ինժեներիայի և կիրառական գիտությունների դպրոցի գիտնականների թիմը հայտնում է, որ իրենք առաջինն են ստեղծել տեսախցիկ, որն ընդունակ է անվերջ տեսանյութ նկարահանել, հաղորդում է The Verge պարբերականը։ «Մեր նախատիպն ամբողջովին ինքնավար տեսախցիկի առաջին ցուցադրությունն է»,– պարբերականը մեջբերում է գիտնականների խմբի ղեկավար Շրի Նայարին։
Տեսախցիկն ունի 30*40 պիքսել թողունակության ցուցիչ։ Պարբերականը խցիկի աշխատանքը բացատրում է այսպես` երբ խցիկի ցուցիչը լույսի վրա է, ֆոտոդիոդներն օգտագործվում են էլեկտրական հոսանք ստեղծելու համար։ Դա օգնում է ցուցիչներին չափել լույսի ինտենսիվությունը, ինչպես նաև այդ չափումներն օգտագործվում են պատկեր ստեղծելիս։ Մյուս կողմից, ֆոտոմարտկոցները լույս են ստանում և վերածում այն էլեկտրաէներգիայի։
Ինչպես նշում է պարբերականը, տեսանյութը, որը նկարահանում է սարքը, պարզ չէ և ցածրորակ է։ Նմանատիպ նկարահանման արագությունն է` մեկ կադր վայրկյանում։ «Հավերժական տեսախցիկի» նախատիպով նկարահանած այսպիսի կարճ սև–սպիտակ տեսանյութի օրինակն արդեն տեղադրվել է ցանցում` տեսանյութում տղամարդն օբյեկտիվի առջև թեքում, բարձրացնում և իջեցնում է գլուխը` պարբերաբար բացելով–փակելով բերանը և ժպտալով։ «Այժմ դուք կարող եք սելֆի անել անդադար»,- գրում են ԶԼՄ–ները։ -0-