Հայաստանը կքննարկի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման հնարավորությունը ԵՏՄ շրջանակներում. UITE

02.04.2015, 14:24
Հայաստանը կքննարկի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման հնարավորությունը ԵՏՄ շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Հայաստանը կքննարկի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման հնարավորությունը ԵՏՄ շրջանակներում. UITE

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կքննարկի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման հնարավորությունը ԵՏՄ շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքերով` ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո ՏՏ ոլորտի իրավիճակն այնքան էլ չի փոխվել, քանի որ երկրից արտահանվող ՏՏ արտադրանքը միայն ծրագրային ապահովում է և չի բախվել մաքսային բարդությունների հետ։

UITE–ի ղեկավարը նաև ընդգծեց, որ ԵՏՄ–ին անդամակցելն ու մաքսային արգելքների վերացումը թույլ կտա հայկական ՏՏ ոլորտին շեշտը փոխել բարձր տեխնոլոգիական և ինժեներական արտադրանքի արտադրության ուղղությամբ։

«Հիմա մենք փորձում ենք լուծել բոլոր հարցերն ու արագացնել ընթացակարգերը` ԵՏՄ երկրների բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման հնարավորությունը դիտարկելու համար», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքերով` բարձր տեխնոլոգիաների ոլորտների և սարքավորումների արտադրության հաստատման և զարգացման դեպքում արագ մաքսային ձևակերպման հարցը չափազանց կարևոր է դառնում օպերատիվ մատակարարումներ, այդ թվում վճարումներ իրականացնելու, դրանց հիման վրա ծրագրային պրոդուկտների և արտահանման հաստատման համար։

2014 թ.–ի հունվարի 1–ի տվյալներով` Հայաստանում գրանցված է ՏՏ ոլորտում գործող ավելի քան 380 ընկերություն, որոնցից 159–ը օտարերկրյա կապիտալով են կամ օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ են։

Հայաստանի ՏՏ ոլորտն ամեն տարի ապահովում է մոտ 20–25 տոկոս աճ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս։ Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն` 2018 թ.–ին նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։–0–