Երևանում մարտի 12-ին Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով կանցկացվի

26.02.2015, 16:02
Երևանում, Մոսկվայի տանը մարտի 12-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով կանցկացվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամից։
Երևանում մարտի 12-ին Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում, Մոսկվայի տանը մարտի 12-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով կանցկացվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամից։

Համաժողովին կմասնակցեն ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Կ. Վոլինկինը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մ.Ա. Կալինինը։ Զեկույցներով հանդես կգան ՌԳԱ ՌՊԻ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լ.Պ. Կոլոդնիկովան, ՌԳԱ ՌՊԻ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տ.Ս. Բուշևան, ավագ գիտաշխատող, ՌԳԱ ՌՊԻ «Հայկական զորքի պատմությունը» թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Կ.Ա. Հարությունյանը, Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ֆ. Ղուկասյանը։

Փորձագետները կքննարկեն Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի ունեցած ավանդին ու մասնակցությանը վերաբերող հարցեր, ընդհանուր պատմական հիշողության հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի, պատերազմից քաղած դասերի ու աշխարհի ժամանակակից սպառնալիքների, պատմության խեղաթյուրմանը դիմակայելու հարցերի լայն շրջանակ։

Միջազգային համաժողովի մասնակիցների թվում կլինեն պետական, հասարակական, վետերանների ու ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջազգային համաժողովի կազմակերպիչն է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամը` Ա.Մ.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակցությամբ։-0-