Կոնֆոկալ լազերային 3D լաբորատորիա կբացվի Հայաստանի ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում

12.02.2015, 19:35
Երեք գծային լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտման լաբորատորիայի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի  13-ին` ժամը  11:30-ին, ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, հայտնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։ Լաբորատորիան կբացվի Ինստիտուտի ձեռք բերած կոնֆոկալ մանրադիտակի շնորհիվ։
Կոնֆոկալ լազերային 3D լաբորատորիա կբացվի Հայաստանի ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Երեք գծային լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտման լաբորատորիայի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի  13-ին` ժամը  11:30-ին, ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, հայտնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։ Լաբորատորիան կբացվի Ինստիտուտի ձեռք բերած կոնֆոկալ մանրադիտակի շնորհիվ։

Սա Հայաստանում առաջին բժշկական հաստատությունն է, որտեղ նմանատիպ մանրադիտակ է ձեռք բերվել։ Այն հիմնական և առավել օգտագործվող գործիք է կենսաբժշկական հետազոտությունների բնագավառում։ Մանրադիտակի օգնությամբ կարելի է պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով:

Լաբորատորիայի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի Ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը,  կոնֆոկալ մանրադիտակն արտադրող գերմանական «Լեյկա» ընկերության ներկայացուցիչ Յան Պալան: Միջոցառմանը հրավիրված են բժշկակենսաբանական հաստատությունների տնօրեններ, գիտնականներ:
 
Ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943 թվականին, Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հիմնադրմանը զուգահեռ։ 1959 թվականից կրում է ակադեմիկոս Լևոն Օրբելու անունը։ -0-